Կարաս՝ երկրաչափական զարդանախշով (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, Կառնուտ)
Արտաքին տեսք
Կարաս՝ երկրաչափական զարդանախշով | |
---|---|
նյութ | կավ |
բարձրություն | 61 |
լայնություն | 50 |
ստեղծվել է | մ. թ. ա. 3-րդ հազարամյակ |
Կարաս՝ երկրաչափական զարդանախշով, մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կարաս, որը հայտնաբերվել է Հայաստանի Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։ Ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2859-118 համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի վերին մասը բոլորված է նրբագիծ երկրաչափական գոտիով, որը կազմված է ռոմբերից, եռանկյուններից, զիգզագներից, խաչերից և կիսապարույրներից։ Այս նշանները պաշտամունքային թալիսման-խորհրդանիշեր են, անոթի պարունակության յուրահատուկ հմայիլ պահպանակներ, որոնցից հին հավատալիքներում վերագրվում էր առանձնահատուկ կախարդական իմաստ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|